Վիտամիններ և միներալներ
Գունավոր վիտամինները. ankakh.com

Վիտամինները գույներ ունեն. կարմիրը` հակաօքսիդանտներն են, կանաչը` ոսկրերի ու ատամների համար են: Իսկ մրգերում ու բանջարեղենի մեջ վիտամինների մի ամբողջ ծիածան կա: Մրգերն ու բանջարեղենը բաժանվում են ոչ միայն ընտանիքների, տեսակների ու ենթատեսակների, ինչպես սովորեցրել են կենսաբանության դասերին, այլև` գույների, ինչը շատ ավելի պարզ է: Տարբեր գույների մրգերն ու բանջարեղենը որոշակի վիտամիններով ու օգտակար նյութերով են հարուստ: Ու երբ սեղանին ենք դնում գունավոր պտուղները, իրականում, մի ամբողջ փունջ օգտակար նյութեր ենք ունենում:
Ուրեմն, ի՞նչ է իրենից ներկայացնում կարմիրը
Դա լիկոպինի գույնն է, որը հակաօքսիդանտ հատկություն ունի, դանդաղեցնում է աթերոսկլերոզի զարգացումն ու հուսալի պաշտպանություն ստեղծում ԴՆԹ-ի համար: Հետևաբար, օգնում է կանխելու շագանակագեղձի, թոքերի ու ստամոքսի քաղցկեղը, սրտի իշեմիկ հիվանդությունները: Նվազեցնում է կատարակտի զարգացման ռիսկն ու պայքարում լնդերի հիվանդության դեմ: Լիկոպին են պարունակում լոլիկը, կարմիր թուրինջը, ձմերուկը:
Նարնջագույն
Նյութը` բետա-կարոտին. հզոր հակաօքսիդանտ է, անհրաժեշտ իմունիտետի, աչքերի ու մաշկի համար: Պարունակում է դդմի, գազարի, դեղձի, սեխի, ծիրանի, արմավի մեջ:
Դեղին
Նյութը` ալֆա-կարոտին. պայքարում է վարակների դեմ, նպաստում մաշկի երիտասարդացմանը , տեսողության սրությանը, անհրաժեշտ է թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց վերականգնողական ֆունկցիայի համար: Նպաստում է վերքերի արագ սպիացմանը: Պարունակում են կիտրոնը, դեղին թուրինջը, արքայախնձորն ու նեկտարինը:
Կանաչ
Ինդոլի, լյուտեինի, կալցիումի գույնն է. բարելավում է տեսողությունը, ոսկրերի ու ատամների վիճակը, նվազեցնում է քաղցկեղային հիվանդությունների զարգացման ռիսկը: Պարունակում են կիվին, ավոկադոն, լայմը, արտիճուկը, ծնեբեկը, բրոքքոլին, վարունգը, հազարը, մաղադանոսը, սպանախը, կանաչ ոլոռը, խաղողը:
Մանուշակագույն
Այս գույնն ունեն ֆլավոնոիդներն ու անտոցիանները: Սրանք խթանում են իմունիտետն ու ուղեղի գործունեությունը, պայքարում սթրեսների ու քաղցկեղի որոշ տեսակների զարգացման դեմ: Պարունակում են սև հաղարջը, մոշը, խաղողի մուգ տեսակները, սև սալորը, սմբուկը:
Սպիտակ ու շագանակագույն
Նյութը` կվերցիտին, ազդեցությունը` հակաայտուցային, հակասպաստիկ, հակահիստամինային, հակաբորբոքային: Կվերցիտինը կիրառվում է բրոնխիալ ասթմայի, սիրտ-անոթային համակարգի, այրվածքների, ցրտահարության, բորբոքային հիվանդությունների ու կատարակտի բուժման նպատակով: Պարունակում են սոխը, սխտորը, մուգ գույնի խաղողը, սպիտակագլուխ կաղամբն ու ծովաբողկը:

Կարդացեք նաև

Ցինկը սննդային անհրաժեշտ հանքանյութ է, որն օրգանիզմում ունի բազմաթիվ գործառույթներ, և, որպես կատալիզատոր ու կառուցվածքային տարր, մտնում է հարյուրավոր մետալոպրոտեինների կառուցվածքի մեջ...


Արևապաշտպան քսուքների առանձին բաղադրիչները հաճախ մտահոգության տեղիք են տալիս։ Դրանից բացի կա նաև ընդհանուր կասկած, որ այդ քսուքներն արգելակում են մարդու օրգանիզմ վիտամին D-ի մուտքը...


Ինչո՞ւ է կորոնավիրուսային վարակի բուժման գործընթացում ներառվում վիտամին C-ն, պարզ կդառնա կարևորագույն միկրոտարր-սննդանյութի «ծննդյան օրվան» նվիրված հոդվածից, որի չնչին չափաքանակն...


Հավանաբար լսել եք օրգանիզմում յոդի անբավարարության մասին: Հիմնականում վահանաձև գեղձի հիվանդությունների պատճառը մարդու օրգանիզմում յոդի պակասն է...


Մագնեզիումը մեր օրգանիզմի համար կենսական կարևորություն ունեցող քիմիական էլեմենտներից է: Այն ակտիվ մասնակցություն ունի մոտավորապես 350 ֆերմենտատիվ ռեակցիաներում: Մագնեզիումը մտնում է բոլոր հյուսվածքների...


Ավիտամինոզը օրգանիզմին և օրգան-համակարգերի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ վիտամինների լիովին բացակայությունն է: Այս վիճակը հաճախ շփոթում են հիպովիտամինոզի հետ...


B խմբի վիտամինները սերտորեն կապված են միմյանց հետ: Այս խմբի վիտամիններից մեկի պակասը կարող է ընդհատել կենսաքիմիական ռեակցիաների ամբողջ շղթան և առաջացնել այս խմբի բոլոր վիտամինների անբավարարությանը բնորոշ ախտանիշներ...


Վիտամին E-ն անհրաժեշտ է օրգանիզմին բազմաթիվ գործառույթների համար, և դրա անբավարար քանակը կարող է վնասել։ Fithacker.ru-ն գրում է, որ այս վիտամինը կարելի է ստանալ մթերքի միջոցով...


Վիտամինների պակասը մի շարք բացասական երևույթների պատճառ է դառնում. մարմնի քաշի և օրգանիզմի դիմադրողականության անկում, գերհոգնածություն, որոնք էլ իրենց ազդեցությունն են թողնում կնոջ մաշկի ու մազերի վրա...


Երբ օրգանիզմին չի բավարարում վիտամինների, հանքանյութերի, սննդարար նյութերի քանակը, այն, սովորաբար, մեզ հուշում է դրա մասին։ Mirkrasoty.life-ը ներկայացրել է, թե ինչ նշաններ են նկատվում նման խնդիրների դեպքում...


Օմեգա-3 ճարպաթթուների բավարար մակարդակը չափազանց կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ ձուկը մեծ քանակով օմեգա-3 է պարունակում...


Մագնեզիումի մասնակցությամբ օրգանիզմում տեղի են ունենում գրեթե բոլոր կենսական կարևոր գործընթացները։ Օրվա ընթացքում օրգանիզմին անհրաժեշտ է 350 մգ մագնեզիում։ Դրա անբավարար քանակը հանգեցնում է մի շարք...


Կալցիումը հանդիսանում է օրգանիզմի բազմաթիվ ֆիզիոլոգիական պրոցեսներում մասնակցություն ունեցող տարր: Նրա բավարար ընդունումը չափազանց կարևոր է առողջության պահպանման համար: Իմացեք, թե ինչն է...


Օրգանիզմում երկաթի նույնիսկ աննշան ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը, զգուշացնում են Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ այս տարրի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն